ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Քաղաքի մի ծայրում՝ ցավ ու կսկիծ, մյուս մասում՝ հրավառություն ու հրճվանք

Քաղաքի մի ծայրում՝ ցավ ու կսկիծ, մյուս մասում՝  հրավառություն ու հրճվանք
24.04.2024 | 14:16

Էս կյանքը չափազանց դաժան է՝ ինչի դեմ խոսել ու քննադատել ես, բերում է քո դեմ, քո կյանք։

Մենք մեր աչքերով պիտի տեսնեինք, թե ինչու կամ ինչի համար են ներսից բացում դիմադրող քաղաքի դարպասները։

Մենք մեր մաշկի վրա պիտի զգայինք, թե ոնց են հայրենիքի մի հատվածում մարդիկ տեղահանվում ու լքում իրենց տները, իսկ մի քանի մետր այն կողմ հանգիստ ապրում են, ասես, ոչինչ չի եղել։

Մենք մեր հոգու ցավերից պիտի հասկանայինք, թե ոնց է քաղաքի մի ծայրում ցավ ու կսկիծ, մյուս մասում՝ հրավառություն ու հրճվանք։

Մեր հազարամյակների պատմությունը մի քանի տարում մի քիչ փոքր մասշտաբով պիտի ապրեինք ու տեսնեինք, որ էլ հարցեր չմնան, որ էլ հարցեր չտանք, որ էլ չմեղադրենք։

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 3420

Մեկնաբանություններ